Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծառուկյանը դուրս եկավ դատարանից, փաստաբանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննարկումը այսօր կրկին ընդմիջվեց:

Նիստը կշարունակվի վաղն առավոտյան: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի շենքից: Լրագրողի հարցին, որ իրեն առնչվող այլ քրեական գործեր կան, որոնց մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն, ի՞նչ մեկնաբանություններ ունի այդ առիթով,  Գագիկ Ծառուկյանը կրկին նշեց, որ դրանք շինծու գործեր են. «Սա քաղաքական սարքած գործ է։ Հունիսի 5-ի հետ կապված, որ ես հայտարարել եմ, տեսնելով երկրի, տնտեսության վիճակը»:

Իր տան խուզարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ իրեն առաջարկ է եղել, ինչպես 2015-ին, այնպես էլ հիմա, որը ինքը մերժել է:

Լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ է իրեն առաջարկել Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը հստակ ոչինչ չասաց: Միայն ասաց, որ ինքը իր անձական շահի հետեւից երբեք չի գնացել ու չի գնալու. «Հիմնական խնդիրը, ես ինչ-որ ներկայացրել եմ եւ իմ խոսքը պահում եմ`անկախ ճնշումներից, միեւնույն ա արդարությունը իր տեղն ունենալու ա ու սխալ որոշում կայացնողները լիարժեք դրա համար պատասխան են տալու: Միայն այս գործի համար, դու պատկերացրա, հարյուր քանի հատ քննիչ, սա տեռո՞ր ա, բայց որեւիցե մեկը չկա, որ ասի` Ծառուկյանը կապ ունի, որ Ծառուկյանը գումար ա տվել: Դեպքը կատարվել ա ինչ-որ Վազգեն Պողոսյանին ստուգելով: Էդ գործը փետրվարի 4-ին եղել ա, պրծել ա. ոչ մի քննություն, ոչ մի ասենք ձերբակալություն չի եղել ու իմ ելույթից հետո, անմիջապես, 120 հատ քննիչներ, տվյալ գործով սաղ խառնվել են ու ասում են…»:

Մանրամասները՝ տեսանյութում․