Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. դատավորը մտավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից, որտեղ քննվում էր նրան կալանավորելու   վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։ 

«Ես ընդամենը մի հայտարարություն անեմ՝ եթե  երկրի այս վիճակի, համաճարակի տարածման, ասենք թե, տնտեսական անկման, աղքատության մեղավորը ես եմ, պատճառը ես եմ, պատրաստ եմ ինքնակամ գնալու, ասենք թե, այդ պատիժը կրելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահը նշեց, որ իր համար զարմանալի է այս ամեն ինչը։

Լրագրողի հարցին, թե իր  մերձավորներին առնչվող անձանց վերաբերյալ քրեական գործեր կային, ինչո՞ւ այդ ժամանակ չէր ասում, որ քաղաքական հետապնդում է, պատասխանեց, որ ինքը կասկածում էր, սակայն իրավունք չուներ դա արտահայտելու։

«Ես, ասենք թե, միշտ մտածել եմ քննությունը կատարվի։ Բայց էսօր, ես ձեզ նորից եմ ասում, ինչը որ ասեցի, ես իմ ասածների տերն եմ,- ասաց նա։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ 

Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի դատարանից, պատախանեց.

«Բոլորը օրենքի առաջ հավասար են, գնացեք, դատարանից հարցրեք, թող ինքը որոշում կայացնի, ես նորից եմ ասում`պատմության մեջ չի եղել, որ այս հոդվածով մարդ կալանավորեն»:

Դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին։

 

Մանրամասները՝ տեսանյութում