Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Այո՛, ես Ձեզ համարում եմ հանցագործ»․ Թեհմինա Վարդանյանն ու Հայկ Մարությանը վիճեցին (տեսանյութ)

Երևանի ավագանու նիստին ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ելույթի ժամանակ վերջինիս և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև վիճաբանություն սկսվեց։

Մարությանը կոչ արեց Վարդանյանին դիմակը կրել, ինչին ավագանու անդամն արձագանքեց՝ ասելով, որ դիմակով չի կարողանում խոսել։  «Տիկի՛ն Վարդանյան, Դո՛ւք, վտանգի տակ եք դնում Ձեր դիմացը նստած մարդկանց»,- պատասխանեց քաղաքապետը։

Վարդանյանը նշեց, որ Մարությանը կարող է իրեն համարել «հանցագործ», ինչպես վերջին ճեպազրույցի ժամանակ դիմակ չկրողներին էր համարել։ Մարությանը պատասխանեց․ «Այո՛, ես Ձեզ համարում եմ հանցագործ։ Եթե Դուք հիմա «Քովիդ»-ի դրական արդյունք ունեք և ասիմպտոմ տանում եք այդ հիվանդությունը, կարծում եմ, վտանգի տակ եք դնում բոլորին»։

«Մենք պահում ենք սոցիալական հեռավորություն, և բավ է՝ ինձ ընդհատեք։ Ես ունեմ իրավունք ելույթ ունենալու, ինչպես նաև դուք ունեք իրավունք դիմելու և տուգանելու»,- շարունակեց Վարդանյանը։

Երկար վիճաբանությունից հետո Մարությանն անջատեց «Լույս» խմբակցության անդամի խոսափողը։

Մանրամասները՝ տեսանյութում