A
A
Վահե Գրիգորյանը հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետական հակումներ ունեցող ղեկավարին. Ա․ Իշխանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր Սահմանադրական դատարանի դիմաց խաղաղ ակցիա իրականացնող իրավապաշտպանների թվում էր։
«Տեղեկություն ստացա, որ այսօր լինելու է խաղաղ ակցիա` ի պաշտպանություն ՍԴ-ի, դրա համար եկա»,- ասաց նա։
Նրա խոսքով բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին, իսկ այդ բիրտ ուժի դեմ պայքարի դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ իրավաբանները, մինչդեռ այդ ամենի թիկունքում պետք է կանգնեին այն քաղաքական ուժերը, որոնք հռչակել են ժողովրդավարություն, լիբերալիզմ, իրավական պետություն։
«Մենք գնում ենք պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանում»,- ասաց նա: Իշխանյանը նաև հայտարարեց, որ Վահե Գրիգորյանը իրավաբան չէ, քաղաքական գործիչ է և հլու-հնազանդ ենթարկվում է բռնապետության հակում ունեցող ղեկավարին։