Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ոստիկանությունը կատարում է Պարետի որոշումները (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։

Դրան զուգահեռ  Պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ՝ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն։


Պարետի որոշմամբ՝ տնից դուրս եկող անձինք պետք է պարտադի՛ր կրեն դիմակ և պարտադի՛ր ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունքի վկայական։
Կարգը խախտողները ենթարկվում են  վարչական պատասխանատվության։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 48005 արձանագրություն, իսկ հունիսի 25-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1395 դեպք։ Արտակարգ ռեժիմով ծառայությանը ներգրավված են նաև Ազգային անվտանգության ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ռազմական ոստիկանության ծառայողները։