Արձանագրված անտառխախտման դեպքերը
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում հունիսի 18-ից մինչև հունիսի 25-ն արձանագրված անտառխախտման դեպքերը
Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Ստեփանավանի», «Իջևանի», «Կապանի», «Ճամբարակի», «Վայոց ձորի» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառխախտման 7 դեպք (84 հատված ծառ)։
«Իջևանի» անտառտնտեսություն- 16 հատված ծառ, անտառախախտման 2 դեպք, որից մեկը բացահայտվել է,
«Ստեփանավանի» անտառտնտեսություն- 67 հատված ծառ, անտառախախտման 1 դեպք, որը բացահայտվել է,
«Կապանի» անտառտնտեսություն- 1 հատված ծառ, անտառախախտման 1 դեպք,
«Ճամբարակի» անտառտնտեսություն- ապօրինի ցանկապատում և աղտոտում, անտառախախտման 2 դեպք,
«Վայոց ձորի» անտառտնտեսություն- այրվել է 5 հա խոտածածկ տարածք, որը մարվել է։ Անտառախախտման 1 դեպք։
Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ու ոստիկանություն։
Անտառախախտման 7 դեպքից 2-ը բացահայտվել է։