Արման Բաբաջանյան.Հիստերիան վկայում է` հայ ֊ռուսական հարաբերություններում կան խորը ճաքեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թե բա հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են, ֆլան-ֆստան․․․
Փաստերով կապացուցեմ՝ Փաշինյանի կառավարությունն ամենաշատն զիջումներն է արել և անում Ռուսաստանին։ Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկ այդչափ չի ավելացրել կախվածությունը Ռուսաստանից, որքան հեղափոխական կառավարությունը։
Բայց․․․
Պետությունները հենց նրանով են պետություն, որ կարողանան ուժեղների հետ/միջև հարաբերություններում ապահովել սեփական շահն ու պաշտպանվածությունը և ուժեղների հետ/միջև այդ հարաբերությունների զոհ դառնալու փոխարեն դառնան, փորձեն ընդամենը առկա իրավիճակում պաշտպանել սեփական շահերը:
Ամոթ և խայտառակություն է, երբ խաղալիք կամ խամաճիկ են դառնում պետականություն ունեցող, բայց արժանապատվություն, ինքնիշխան շահ չհետապնդող հասարակությունները:
Ըստ որում` այդ ամենից բացի էլ, դեռ փորձում են իրենց այդ վիճակը վերածել արդարացման միջոցների։