A
A
Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄԷ դեսպանին
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Զաաբիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ աշխատանքի, հայ-էմիրաթական բազմոլորտ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթեց իր հետագա գործունեության մեջ: