Ալիևը դարձել է իր իսկ հակահայկական քարոզի գերին. Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ որոշեց անդրադառնալ երեկ Բաքվում տեղի ունեցած ցույցերին։
Նա նշեց, որ ցույցերը պաշտոնապես ներկայացվում են ի պաշտպանություն իրենց բանակի և ելույթներում հնչում են հակահայկական կոչեր՝ «մահ հայերին», «Ղարաբաղը մերն է» և այլն։
Պատգամավորը վստահ է, որ ադրբեջանական իշխանությունը ակնհայտ ցանկություն է ունեցել և թույլ տվել նման մասսայական ցույցերի իրականացումը, այլապես այն կկանխվեր կորոնավիրուսի հետ կապված խիստ պայմանների պատճառով։
Տաթևիկ Հայրապետյանի համոզմամբ՝ այս գործողությունները արտաքին քարոզչական շղարշ են կրում, ցույց տալիս, թե ժողովուրդն է պատերազմ ուզում։
«Ալիևը իրականում դարձել է իր իսկ քարոզած հակահայկականության գերին, որովհետև հաշված ժամերի ընթացքում ցույցը ստացավ որոշակի հակաիշխանական էլեմենտներ, սկսեցին պահանջել հրաժարականներ»,֊ մեկնաբանում է «Իմ քայլի» պատգամավորը։
Նա հայտնեց իր այն համոզմունքը, որ Ադրբեջանում հակահայկականությունը իսկապես խորքային բնույթ ունի և մեր դեմ ուղղված ատելությունը իրենց համար միավորող գործոն է։