Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից դիմեց ՀՀ պարետին (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության   ղեկավար Էդմոն Մարուքյանը օրակարգից դուրս հայտարարությամբ հանդես եկավ։ Նա դիմեց պարետին՝ առաջարկելով  բանակցել Վրաստանի հետ, որպեսզի թույլատրվի ՀՀ քաղաքացիները իրենց մեքենաներով  Ռուսաստանից   գան Հայաստան։

Խոսքը, ըստ նրա, մեր այն  քաղաքացիների մասին է , ովքեր իրենց շարժական գույքը չեն կարող թողնել Ռուսաստանում, Բելառուսում և  ԱՊՀ մի շարք երկրներում։

«Հնարավորություն տալ մարդկանց  վերառնալ, երբ երկիրը ծանր վիճակում է , դրան գումարած այդ մարդիկ նույնպես ծանր վիճակում են։  Արդեն 4-րդ ամիսն է ՝ մենք այս խնդիրը չենք կարողանում կարգավորել։ Ես հույս ունեմ , որ այս խնդիրը կկարգավորվի պարետի, վարչապետի  միջամտությամբ և Վրաստանի հետ բանակցություններով » ,- նշեց Էդմոն Մարուքյանը։