Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թույլ չենք տա, որ որևէ մեկը խաղի կանոններ թելադրի ԱԺ պատգամավորներին․ Մխիթար Հայրապետյան  (տեսանյութ)

 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը  նիստի հենց սկզբում անդրադարձավ «Տեսալսողական մեդիայի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ գնահատականներին։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը  նշեց, որ ընդդիմադիր խմբակցությունների  պատգամավորների ելույթներից այն տպավորությունն ունի, որ դեմ են քվեարկելու սույն նախագծին։

Ի պատասխան ընդդիմադիր կողմի մտահոգությանը՝ թե ՀԿ-ներ ընդգրկված չեն, Մխիթար Հայրապետյանն ասաց․ «Նախկինում ասում էիք՝ ինչու՞ եք այդ «գրանտակերների» հետ համագործակցում, հիմա էլ մեղադրում եք, որ չենք աշխատում»։

Պատգամավորն ընգծեց, որ ՀԿ-ների հետ համագործակցությունը չափազանց կարևոր է, բայց դա չի նշանակում, որ կարող են իրենց կամքը թելադրել։

«Թույլ չենք տա, որ որևէ մեկը խաղի կանոններ թելադրի ԱԺ պատգամավորներին։ Մենք բաց ենք քննարկումների համար, սակայն բացառապես շարժվելու ենք մեր մղումներով»․- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ ըստ օրենսդրական նախաձեռնության, հեռարձակող լրատվամիջոցները պետք է ապահովեն հստակ տարբերություն փաստերի և կարծիքների միջև, հրապարակեն հավաստի, ստուգված ու բազմակողմանի կարծիքներ․ ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հաղորդումների ժամանակ փոքրամասնությունների ներկայացուցիչները տեսակետ հայտնելու հնարավորություն պետք է ունենան։