Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երեխային 2000 դոլարի դիմաց պիտի հանձներ երևանաբնակ ամուսինների. նորածնի վաճառքի դեպք է բացահայտվել (տեսանյութ)

Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։ Հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։ Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո, հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսնինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է։