Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հիմքեր կան պնդելու, որ մենք  մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ․Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր երկրում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից ցածր է, հիմքեր կան պնդելու, որ մենք  մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ աշնանը կանխատեսվող նոր ալիքի հանդեպ առավել դիմակայուն կլինենք։

Անկախ դրական կանխատեսումներին՝  Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ հակահամաճարակային կանոնները չպահպանելու կոչերը կրկին ակտիվացել են․

«Պետք է հստակ արձանագրել, որ տեմպի որոշակի անկման պատճառը հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է,որի գագաթնակետը դիմակի կրումն է»։

Դրական վիճակագրությունը պետք է քաջալերի մեզ՝ հակահամաճարակային կանոնները ավելի լավ պահպանել, նշեց վարչապետը՝ հավելելով, որ հակառակ դեպքում՝ կրկին գլորվելու ենք հունիսյան իրավճակ․

«Դիմակի կրումը անկյունաքարայիննշանակություն ունի և իմ կոչն է, որ մենք ավելի ու ավելի համախմբվենք և աշնանը ավելի պատրաստ լինենք համաշխարհայնոոեն կանխատեսվող երկրորդ ալիքին»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի պատճառով մեր երկրում 700-ից ավելի մարդ է մահացել, ուստի կոչ արց տուրք չտալ դիմակ չկրելու հայտարարություններին, դրանք որակելով անպատասանատու։

  Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային  հիվանդության 451 նոր դեպք։