Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կանգնեցրեք քանդելը. Կենտրոնի նախկին թաղապետն ահազանգում է (տեսանյութ)

Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով դիմել է Երևանի ավագանու անդամներին և Արթուր Մեսչյանին:

«Պետք է ուշադիր լինել: Սարյանի պուրակը այն պատմական ու եզակի այգիներից է, որի հատակը ամբողջովին բազալտ է  և բավականին որակով ու լավ վիճակում: Կխնդրեմ՝ մի քիչ ավելի ուշադիր լինել հետագայում նման նախագծերի նկատմամբ, և հանձնարարեք՝ կանգնեցնել քանդելը»- նշեց Վիկտոր Մնացականյանը:
 
Ուղիղ եթերում ցուցադրելով Սարյանի  պուրակի հատակի քանդման ընթացքը՝  Վիկտոր Մնացականյանը  նշեց, որ այն կառուցված է եղել 50-60 տարի առաջ,  և միայն 5-10%-ն է, որ գտնվում է ոչ բարվոք վիճակում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է.

«Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները»։

Ի դեպ, այս գաղափարի հեղինակը Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած ծրագրերից է։