«Սև ուրբաթը» Wildberries-ում․ ինչպես գտնել շահավետ առաջարկներ և անվտանգ գնումներ կատարել առցանց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ նոյեմբերի 27-ին, «Սև ուրբաթն» է։ Wildberries-ը Հայաստանում գնորդների հետ կիսվել է խորհուրդներով, որոնք կօգնեն համեմատել առաջարկները, ստուգել զեղչերի պայմանները և պաշտպանել անձնական տվյալները զեղչերի ընթացքում։
«Սև ուրբաթը» դարձել է համաշխարհային առցանց առևտրի խոշորագույն իրադարձություններից մեկը։ Salesforce-ի տվյալներով՝ 2025 թվականին այդ օրվա համաշխարհային առցանց վաճառքի ծավալը հասել է 79 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 6%-ով։ Գնորդների համար սա հնարավորություն է նախապես ընտրելու նվերներ և անհրաժեշտ ապրանքները ձեռք բերելու շահավետ գնով։ Առաջարկների առատության մեջ հեշտ կողմնորոշվելու համար Wildberries-ը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի։
Անհրաժեշտ ապրանքներն ավելացրեք «Ընտրյալներ» բաժնում։ Այդպես զեղչերի ընթացքում ավելի հեշտ կլինի գտնել դրանք և համեմատել գները։ Պատվերը ձևակերպելուց առաջ ստուգեք վերջնական արժեքը, առաքման ժամկետները և վերադարձի պայմանները։ Սա կօգնի գնահատել առաջարկն ամբողջությամբ, հատկապես եթե նվեր եք ընտրում կոնկրետ օրվա համար։
Ակցիաները ստուգեք պաշտոնական կայքում կամ հավելվածում։ Եթե զեղչի, խաղարկության կամ պրոմոկոդի մասին հաղորդագրություն եք ստացել մեսենջերով, SMS-ով կամ էլեկտրոնային փոստով, բացեք Wildberries-ի հավելվածը կամ ինքնուրույն մուտքագրեք կայքի հասցեն և առաջարկը գտեք այնտեղ։ Այդպես կարող եք խուսափել հայտնի բրենդների անունից ստեղծված կեղծ էջերից։
Առաքմանը հետևեք «Պատվերներ» բաժնում։ Եթե հաղորդագրությամբ խնդրում են շտապ ճշտել հասցեն, փոխել առաքման օրը կամ հավելավճար կատարել առաքանու համար, ստուգեք պատվերի կարգավիճակն անձնական էջում։ Անհրաժեշտության դեպքում կապվեք աջակցման ծառայության հետ հավելվածի կամ պաշտոնական կայքի միջոցով։
Վճարման եղանակն ընտրեք պատվերը ձևակերպելիս։ Օգտվեք պատվերի էջում հասանելի վճարման եղանակներից։ Մեկանգամյա կոդերը մուտքագրեք միայն պաշտոնական հավելվածում կամ ձեր իսկ նախաձեռնած գործարքի հաստատման էջում։ Դրանք ոչ ոքի մի փոխանցեք հեռախոսով կամ նամակագրությամբ։ Եթե քարտի տվյալները մուտքագրել եք կասկածելի էջում կամ նկատել եք անծանոթ գործարք, անմիջապես կապվեք ձեր բանկի հետ հավելվածի կամ պաշտոնական հեռախոսահամարի միջոցով։
Գնումները կատարեք մարքեթփլեյսի ներսում։ Վճարեք միայն մարքեթփլեյսի ձեր անձնական էջի միջոցով։ Մի համաձայնեք գումար փոխանցել ֆիզիկական անձի կամ վճարել հարթակից դուրս որևէ այլ եղանակով։ Հարթակի միջոցով վճարելու դեպքում կարող եք առանց ավելորդ բարդությունների վերադարձնել անորակ ապրանքը կամ վիճարկել գործարքը։ Եթե վաճառողն առաջարկում է վճարել այլ եղանակով կամ գնումը քննարկել մեսենջերում կամ այլ կայքում, դադարեցրեք շփումը և տեղեկացրեք աջակցման ծառայությանը։
Wildberries-ը նաև ներկայացնում է, թե ինչպես է ընկերությունը մշակում Հայաստանում օգտատերերի անձնական տվյալները։ Պորտալում կարող եք տեղեկանալ, թե ինչ նպատակներով են մշակվում տվյալները, ինչպես է ընկերությունը սահմանափակում դրանց ծավալը՝ մշակելով միայն անհրաժեշտ տվյալները, և ինչ միջոցներ է ձեռնարկում դրանք պաշտպանելու համար։ Տեղեկատվությունը հասանելի է հայերեն և ռուսերեն։ Անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերը նույնպես կարող եք ուղարկել պորտալի միջոցով