Կառավարությունը դրամական աջակցություն կտրամադրի Տավուշի մարզին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը շուրջ 278 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։
✅ 110.5 մլն դրամն ուղղվելու է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի սահմանամերձ համայնքների բնակիչների վնասված անշարժ գույքի փոխհատուցմանը
✅ 84.3 մլն դրամը՝ Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի դպրոցների հիմնանորոգմանը և ապաստարանների նորոգմանը
✅ 82.6 մլն դրամը` Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման և Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգմանը
Հուլիսի վերջին 25 մլն դրամ էր հատկացվել հրետանակոծությունից վնասված շինությունների վերականգնման աշխատանքները սկսելու համար։