Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հանրակրթության նոր չափորոշիչները արտահայտում են մեր պատկերացումները․ վարչապետ (տեսանյութ)

«Կարգավորում է մի իրավիճակ, երբ քաղաքացին իրավունք ունի տարկետման, սակայն տարկետում ունի այլ պատճառով, օրինակ հիվանդության, երբ իր գործող տարկետման կարգը ավարտվում է սկսվում է մեր կողմից տրամադրվող տարկետումը» ,-նշում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` այսօր  կառավարության նիստում։

Նախագծի համաձայն կրթական հիմքով տրամադրվող տարկետումը ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից․

«Սա նաև այն դեպքերին է վերաբերում, երբ քաղաքացին ուսանում է աշխարհի լավագույն հիսուն համալսարաններից մեկում, օգտվելով տարկետումից հնարավորություն է ստանում ընդունվել առավել բարձր կարգի համալսարան»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հավելում է՝ իրավունքը տրվում է մինչև 26 տարեկանը, որպեսզի ընձեռած հնարավորությունը չդառնա միջոց խուսափելու պարտադիր զինվորական ծառայությունից։

Նիստում վարչապետը նաեւ անդրադարձավ  շրջանառության մեջ դրված հանրակրթության նոր չափորոշիչներին․

«Հանրակրթության պետական չափորոշիչը վարչապետի աշխատակազմում է, ուզում եմ արձանագրել, որ այն նախագիծը, որը շրջանառության մեջ է, արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումը։ Դրանք բխում են ազգային, պետական շահերից, սա ուժեղ պետություն ունենալու համար ռազմավարական նշանակություն ունի»։