Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով մնաց ուժի մեջ. ԱԺ-ն մերժեց ԼՀԿ նախագիծը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ-ում ավարտվեց  արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։

Ինչպես արդեն ներկայացրել ենք, Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում հայտնեց, որ իրենք անիմաստ են համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի երկարաձգումը:

ԼՀԿ-ի առաջարկին միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու առաջարկին:

Առաջարկը չընդունվեց 22 «կողմ» և «68» դեմ ձայներով: