Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչ-որ պահերի ինձ մոտ տպավորություն է՝ նախկին իշխանությունն ու ներկա իշխանությունը պայմանավորված են իրար հետ․ Էդմոն Մարուքյան  (տեսանյութ)

Արդյոք ընկել է իշխանության վարկանիշը, ինչի մասին խոսում են նախկին իշխանությունները: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝  նշում է․

«Բնականաբար, բոլորի ռեյտինգն իջել է, որովհետև հանրային մեծ ակնկալիք է եղել և այդ ակնկալիքը բավարարելու ճանապարհին մեր նշած պրոբլեմները չեն հաղթահարվում, բայց ուրիշ բաներ էլ չեն ձևավորվել, և ինձ թվում է՝ հիմա ավելի շատ կան չկողմնորոշվածներ»։

Էդմոն Մարուքյանին զարմացնում է իշխանության ռեյտինգի հետ կապված նախկին իշխանությունների հայտարարությունները: «Մի տեղ տեսա, ասում էին՝ 20 տոկոսանոց ռեյտինգ ունի իշխանությունը, մեր շփումները ժողովրդի հետ դրա մասին չեն խոսում, մեր շփումները հակառակի մասին են խոսում, օրինակ՝ իշխանության ռեյտինգը շարունակաբար բարձր է պահում Հանրապետական կուսակցությունը և նախկին իշխանությունների բոլոր ներկայացուցիչները, որոնք ռեգուլյար մասնակցում են հանրային քննարկումների»,- ասել է Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ տեղի է ունենում հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը սկսում է նվազել, տարբեր հիասթափությունների պատճառով սկսում է իջնել, մեկ էլ հանրապետականներից մի քանի հոգի հարցազրույցներ են տալիս, որի արդյունքում ժողովուրդն ասում է՝ էս ինչից ենք պրծել, էս ովքեր էին սրանք ու սկսում է հիշել՝ ինչ կար ու ասում է՝ եթե «Իմ քայլի» այլընտրանքը նրանք են՝ նախկիններն են, ուրեմն ավելի լավ է այստեղ համախմբվենք:     «Ինչ-որ պահերի ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նախկին իշխանությունն ու ներկա իշխանությունը պայմանավորված են իրար հետ՝ հենց մեր ռեյտինգը մի քիչ ընկնի, դուք մի քիչ խոսացեք, ասեք՝ մենք հեսա գալիս ենք, դուք պետք է հրաժարական տաք ժողովուրդն էլ արագ կոնսոլիդանում է այս կողմի վրա: Ինչի՞ է այս խաղն արվում, որ դրա մեջտեղում գտնվող ուժերին հնարավորություն չտան վերև բարձրանալու, աճելու: Այս առումով ամեն ինչ արվում է, որ իշխանության այլընտրանքը լինի նախկին իշխանությունը»,- պարզաբանում է Մարուքյանը:

Նա նույնիսկ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից է հայտարարել՝ չե՞ք ուզում, համաձայն չե՞ք մեզ հետ, եկեք մեզ քշեք, թող նախկինները գան:

«Նա սա անում է, որ այդ մեջտեղի ուժերի մասին խոսակցություն չգնա, լինի սպիտակ, իրենք իբր սպիտակ են, բայց իրենք հիմա հեչ սպիտակ չեն ու լինի իրենց նշած սևը, հետևաբար սև ու սպիտակի մեջ ո՞ւմ պետք է ընտրեք, ժողովուրդ ջան:

ՀՀԿ-ականները, եթե ուզում են Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը նվազի, պետք է իրենք քաղաքականությամբ չզբաղվեն: Նկատի ունեմ նախկին անդամները, բնականաբար մարդիկ, որոնք նոր են անդամագրվում ՀՀԿ-ին կամ նախկին իշխանության որևէ պատասխանատվություն չեն կիսում, կարող են ամեն ինչ էլ անել, բայց նրանք, որոնք կիսում են, երկար տարիներ երկիրը հասցրել էին այդ վիճակին, նրանց ամեն մի օրվա խոսելը նոր ռեյտինգ է բերում Նիկոլ Փաշինյանին»,- ընդգծել է նա:

 

Մանրամասները՝  տեսանյութում