Շատ սխալ է և խոցելի․ Սմբատ Գոգյանը՝ Դիանա Գալոյանի՝ դոկտորի աստիճանը վերականգնելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեք ամիս առաջ վարչապետին ներկայացված աշխատանքից ազատման դիմումից հետո Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը շարունակում է աշխատել։ Այսօր ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում նա նշեց, որ նման իրավիճակում լավ աշխատելն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է։
«Մայիսի 14-ին, երբ ես աշխատանքից ազատման դիմում գրեցի, վարչապետին շնորհակալություն էի հայտնել գրության մեջ և խնդրել էի ազատել ինձ աշխատանքից, որովհետև նախարարության հետ կան բովանդակային հակասությունները և այդ հակասությունները գնալով խորանում են։ Ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր, որ վարչապետը ինձ հրավիրեց իր մոտ հանդիպման, զրուցեցինք և պայմանավորվել էինք մանրամասների մասին չխոսել և ես իմ խոստումը պահել եմ, բայց վերջում նա ասաց, որ իմ ազատման դիմումի հրամանի տեքստն իր սեղանին դրած է, սակայն նա այն չի ստորագրի, կուսումնասիրի խնդիրը և որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս ինձ հետ կհանդիպի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԲՈԿ նախագահի՝ 09.07.2020 թ. հրամանով Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու վերաբերյալ հարուցված վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Դ.Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին 17.07.2020 թ. հրամանը ճանաչվել է առոչինչ»։