Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (2)
A A
Պաշտոնական

Նոր կանոններ՝ թանգարաններ եւ գրադարաններ այցելելու համար

ՀՀ պարետի 2020թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման համաձայն՝ ս/թ օգոստոսի 19-ից թույլատրվում է թանգարանների և գրադարանների գործունեությունը: Պարետի օգոստոսի 18֊ի որոշմամբ սահմանվել են.

Թանգարանների և գրադարանների այցելուների սպասարկման կանոններ.

1) Արգելվում է թանգարան մուտքը առանց դիմակի: Թանգարանում գտնվելու ողջ ընթացքում
այցելուները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:
✅2) Նախքան թանգարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար
ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ, և ձեռքերի ախտահանում
ալկոհոլային հիմքով ախտահանիչով
❌3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ,
դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:
❌4) Բացառել այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառ. մետրի
հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:
✅5) Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների
թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:
✅6) Առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանման և կուտակումներից
խուսափելու նպատակով անհրաժեշտ է այցելուների համար սահմանել հստակ
գծանշումներով երթուղի, այդ թվում՝ ցուցանմուշների մոտ։
❌7) Անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների
շրջանում։ ?‍?‍?‍?Հատկապես խմբային այցելությունների համար անհրաժեշտ է սահմանել հստակ ժամային
միջակայք: Խմբային այցելությունները պարտադիր իրականացվում են ուղեկցորդի
հսկողությամբ։
⭕️9) Աշխատակիցների և այցելուների միջև անհրաժեշտ է շփումը հասցնել նվազագույնի,
ցանկացած շփում իրականացնել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության
պահպանմամբ։
❌10) Անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը։ ‼️11) Հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն
վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար
և անհպում կազմակերպելու նպատակով։
Թանգարաններում հանրային սննդի կազմակերպման ժամանակ գործում են սույն որոշման
հավելված N 8-ով, խանութների գործունեության ժամանակ՝ սույն որոշման հավելված N 7-ով
սահմանված կանոնները։
?Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ.
❌ Արգելվում է գրադարան այցելուների մուտքը առանց դիմակի: Գրադարանում գտնվելու ողջ
ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված
N 22-ի:
✅ Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար
ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ:
❌ Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ,
դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:
✅ Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և
սպասասրահներում ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման
համակարգերի միջոցով:
⭕️ Ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց
միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
✅ Բոլոր ընթերցասեղաններին անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային
հիմքով) տարողություններ:
✅ Յուրաքանչյուր ընթերցողից կողմից վերադարձված գրքերն առանձնացվում են և չեն
տրամադրվում առնվազն 1 օր:

Երեւանի քաղաքապետարան