Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

«Ռուսաստանը չի համագործակցում, չի բացում, որովհետև մեզ մոտ արտակարգ դրություն է ».ակցիա (տեսանյութ)

Ռուսաստան մեկնել ցանկացող մոտ 3 տասնյակ մարդիկ այսօր  Կառավարության դիմաց կրկին պահանջում էին բացել ցամաքային սահմանները, որ մեկնեն իրենց ընտանիքների մոտ։  Մի մասն էլ  ամեն տարի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողներ էին։

«Ինքը խոպանով պիտի կարողանա բյուջեն լցնի ։ Նախորդ անգամները մենք գնացել ենք,  500-600 հազար մարդիկ գնացել են, ապրել են, բյուջեն բերել, լցրել են» ,- ասում է նրանցից մեկը

Պարետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, որ մեր սահմանները բաց են, պետք է սպասել Ռուսաստանին, նրանց չի համոզում. «Ռուսաստանը չի համագործակցում, չի բացում, որովհետև մեզ մոտ արտակարգ դրություն է , իրենք ուղղակի պատասխանատվությունը իրենց վրայից հանում են» ։

Մասնակիցներից մեկը ներկայացավ  ՌԴ քաղաքացիություն իրավապաշտպան՝  Դավիթ Հարությունյան անունով։  Իր ասելով՝ օգնում է քաղաքացիներին ՌԴ մեկնել եւ արդեն օգնել է 3000 հոգու։  

«Մենք արդեն պահանջում ենք, որ վարչապետը գա ու խոսի բոլորիս հետ, նա պարտավոր է մեզ հարգել»,- հայտարարեց նա։

Մոտ կես ժամ իրենց բողոքն արտահայտելուց հետո մասնակիցները հեռացան շենքի դիմացից։