Բացել լրահոսը Փակել լրահոսը
MrDgw7ZnvYxW1tQZ
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը ուշանում էր, Մակունցը՝ ամեն ինչ չասաց, Գասպարին էլ՝ պաստառ էր բերել (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  «Իմ քայլը» խմբակցության անդամների  հետ  հանդիպումը  տևեց մոտ 2 ժամ։  Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ պարզաբանելով. «Հաճույքով կպատասխանեի, բայց ուշանում եմ»։

«Իմ քայլը»  խմբակցության ղեկավար  Լիլիթ Մակունցը  հայտնեց, որ   անդրադարձել են մի քանի ընդհանուր հարցերի, այդ թվում՝ դատաիրավական, կրթական բարեփոխումներին և արտաքին քաղաքականությանը։

 Ըստ նրա՝  Կառավարության կողմից ՍԴ դատավորի նոր  թեկնածուի առաջադրման թեմային անդրադարձ ընդհանրապես չի եղել ։  Հիշեցնենք, որ նախորդ թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը    հրաժարվել էր, երբ իր թեկնածությունը միանշանակ չընդունվեց։

 « Հանդիպումը փակ է եղել, հարցեր կան, որոնց չեմ կարող անդրադառնալ , սակայն ընդհանուր ուղեծրով կներկայացնեմ՝ ինչ է քննարկվել»,-ասաց նա։

 Ի դեպ, մինչ  ընթանում էր նիստը.   շենքին մոտեցավ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով ձեռքում պահել էր պաստառ՝ Ալեն Սիմոնյանի նկարով և « Նոր Հայաստանում պետության հիմքերը խարխլող առաջին բարձրաստիճան պաշտոնյան» մակագրությամբ։

Ըստ նրա՝  Աժ փոխնախագահի և «Ադեկվատ» կուսակցության  նախագահ Արթուր Դանիելյանի  հայտնի միջադեպին  թերի իրավական գնահատական է տրվել։

 «Ալեն Սիմոնյանին մեղադրանք չառաջադրելը անընդունելի է իմ համար։ Այս գործի  ելքը չի եղել իրավական, ոչ էլ կատարվել է նորմալ քննություն, իսկ այդպիսի մոտեցումը պետության հիմքերը խարխլող է»,- նշեց նա։  

Չսպասելով նիստի ավարտին՝ Գասպարին փակցրեց իր պաստառը շենքի պատին և հեռացավ ։

IMG_20200824_141939 (1).jpg (2.69 MB)