A
A
Նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում աշխարհազոր կստեղծել. ՊՆ նոր նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ»: