A
A
«Այն, որ Արսեն Թորոսյանը փակել է իր ֆեյսբուքյան էջը, չի նշանակում, որ հրաժարական է տվել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արսեն Թորոսյանի հրաժարականի հետ կապված քննարկում չկա ու չի էլ եղել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է նախարարի՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջի ջնջվելու փաստին, Սարգսյանն ասաց, որ Ֆեյսբուքը չպիտի մեր կյանք այնքան մտի, որ էջը փակելը նշանակի հրաժարական։
Նախարարի խորհրդականը հերքեց, որ Արսեն Թորոսյանը վարչապետի հետ կոնֆլիկտ է ունեցել կամ կանչվել է ԱԱԾ։ Սարգսյանը դժգոհեց, որ Առողջապահության նախարարության բարեփոխումները լրատվամիջոցները քիչ են լուսաբանում, ինչ հետևանքով քաղաքացիները ստիպված են լինում հետևել նախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջին, իսկ դրա ջնջվելն առաջացնում է աժիոտաժ։