Բացել լրահոսը Փակել լրահոսը
118599784_827609564677756_2037023682648830926_n
A A
Պաշտոնական

Անվճար մամոգրաֆիկ հետազոտություն Լոռու մարզում՝ 50-ից 69 տարեկան կանանց համար

Լոռու մարզպետարանից հայտնում են, որ Վանաձոր քաղաքում հոկտեմբեր ամսից կմեկնարկի կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային ծրագիր: Գերժամանակակից շարժական մամոգրաֆը գտնվում է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում:
Առաջիկա 6 ամիսների ընթացքում այն կիրականացնի կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման լայնածավալ սքրինինգ։
 

Վանաձոր քաղաքի և Գուգարքի տարածաշրջանի գյուղական համայնքների ընտանեկան բժիշկները /թերապևտները կարող են 50-69 տարեկան բոլոր կանանց ուղեգրել՝ անցնելու անվճար մամոգրաֆիկ հետազոտություն:

 Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը անհրաժեշտության դեպքում կտրամադրի հավելյալ տեղեկություններ: