Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ապրիլյանից հետո եղել են տարածքային կորուստներ, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

«Իրականացվում է ծառայողական քննություն, դրա արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել»,-Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ հարցադրմանը՝ հավելելով, որ հարուցվել է կամ կհարուցվաի քրեական գործ։

«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյոք մեր զինծառայողն առևանգվել է, արդյոք այլ պայմաններ են եղել՝ պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ արդեն տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - հայտնեց նախարարը։

Տոնոյանը նշեց, որ հայկական կողմի պահանջն առնվազն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից այց կատարելն է հայ զինծառայողին, որն այս պահին, ըստ իր տեղեկությունների, չի կատարվել։

Դավիթ Տոնոյանն անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմին։ Նշեց՝ ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական իրադրության փոփոխություններ չի եղել․

Որպես պաշտպանության նախարար՝  ես հաղթելու կողմնակիցն եմ,-նշեց Տոնոյանը։

Ինչ վերաբերում է հետախուզության թերացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի պնդումներին, Տոնոյանը հորդորեց ապասել Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին․

«Պաշտպանության նախարարության վերլուծությունը շատ մանրամասն է եղել, տվել է շատ հարցերի պատասխաններ, ընդ որում՝ եղել է մեծ ինքնաքննադատություն և ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու հանձնաժողովի եզրակացությունից»։

Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե չորս տար միֆեր են տարածվել բահերով կռվող, սոված առանց փամփուշտի կռվող զինվորների, ջրով լիցքավորված ռազմատեխնիկայի մասին, Տոնոյանը հղում կատարեց Պաշտպանության նախարարության վերլուծությանը և հավելեց, որ դա եղել է ինքնաքննադատական վերլուծություն։

Ինչ վերաբերում է աշխարհազորի ստեղծմանը, Տոնոյանն ասաց՝ դա ուղղակի հասարակության պատրաստությունն է՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիներին։ Սահմանային իրավիճակը պաշտանության նախարարը գնահատեց կայուն կանխատեսելի։