Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խնդիր չենք ունենալու և՛ բովանդակային, և՛ մարդաշատ հանրահավաք անցկացնելու հարցում․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)

«Մարզային հանդիպումների ավարտից հետո ուրվագծվելու է հանրահավաքի օրակարգը»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Վերջինս ընդգծեց՝ նախորդ հանդիպումներց պարզ է դարձել, որ հանրության մեծ մասը մտահոգված է կրթական նոր չափորոշիչներով․

«Հանրահավաքում ներկայացված են լինելու հանրապետության բոլոր մարզերում հնչեցված մտահոգությունները»։

Իվետա Տոնոյանը պնդեց՝ իշխանափոխության պահանջի վերաբերյալ իրենց օրակարգը նույնն է․

«Մեր գործողություններում և մեր պահանջներում որևէ բան չի փոխվել։ Մենք ասել ենք ու շարունակում ենք կրկնել, որ կառավարության 100 տոկոսի փոփոխության անհրաժեշտությունը հասունացած է մեր երկրում»։

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե իշխանական պատգամավորները քննադատություններ են հնչեցնում, թե ԲՀԿ-ի հանրահավաքին մասնակցելու են միայն Գագիկ Ծառուկյանի աշխատակիցները, Տոնոյանը խորհուրդ տվեց իշխանական գործընկերներին գուշակություններով չզբաղվել․

«ԲՀԿ-ն հանրային շատ մեծ աջակցություն է վայելում, և մենք առավել քան վստահ ենք, որևէ դեպքում մենք խնդիր չենք ունենալու և՛ բովանդակային , և՛ մարդաշատ հանրահավաք անցկացնելու հարցում»։

Տոնոյանը չբացառեց, որ առաջիկայում բացի ՀՅԴ-ից և «Հայրենիք»-ից՝ կհամագործակցեն նաև այլ քաղաքական ուժերի հետ։

Մեր հարցին, թե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի հետ ընդհանուր օրակարգ տեսնում են, Տոնոյանն արձագանքեց, որ այս պահին նման քննարկում կամ համգործակցության հեռանկար չունեն։