Բացել լրահոսը Փակել լրահոսը
119003771_373500683651716_5760852267904415000_n
A A
Պաշտոնական

Տեղ համայնքի փոքրիկները վերակառուցված մանկապարտեզ կհաճախեն

Սյունիքի մարզի Տեղ համայնքում մանկապարտեզի խնդիրը առկա էր դեռևս 1992 թվականից, շենքը հիմնովին վնասվել էր` հրետակոծության հետևանքով։ Վերջին տարիներին մանկապարտեզի առաջին հարկում գործում էր մեկ խումբ, և նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն ուներ ընդամենը 45 երեխա։ 

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը <<Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի>> շրջանակում իրականացրել  է Տեղի մանկապարտեզի վերակառուցման ենթածրագիրը։ Համաշխարհային բանկից ներգրավված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ շենքն արդեն պատրաստ  է  շահագործման։ Ընդհանուր ներդրումը կազմել է 153 միլիոն 360 հազար դրամ, որից շուրջ տասը տոկոսը ներդրվել է համայնքի և <<Վարդանանց ասպետներ>> կազմակերպության կողմից։ 

Վերակառուցված մանկապարտեզը սեյսմակայուն է, ապահովված է ջեռուցման, հակահրդեհային համակարգերով, կահավորված է, տեղադրվել են արևային մարտկոցներ։ Բարեկարգվել  ու ցանկապատվել է նաև մանկապարտեզի բակը, կառուցվել է խաղահրապարակ։ Տեղ համայնքի ժամանակակից և հարմարավետ մանկապարտեզը սեպտեմբերի 14-ից իր հարկի տակ կընդունի արդեն 100 երեխայի։

ՀՏԶՀ