Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնա
A A
Մարզեր

Մանկավարժներն ու դպրոցների վարչական աշխատողները թեսթավորվում են (տեսանյութ)

Նախքան դասերի մեկնարկը, դպրոցների անձնակազմը՝ մանկավարժներն ու վարչական աշխատողները թեսթավորվում են։ Ըստ Առողջապահության նախարարության Հայաստանում ընդհանուր առմամբ թեսթավորման ենթակա է 30 հազար անձ։

Այսօր Ալավերդու բժշկական կենտրոնի աշխատակիցները թեսթավորում իրականացրին թիվ 2 հիմնական դպրոցում։ Ըստ նախապես կազմված ցանկի, այս դպրոցում անհրաժեշտ է անցկացնել 44 նմուշառում։ Սա արդեն երրորդ դպրոցն է, որի անձնակազմը դասապրոցեսի մեկնարկին աընդառաջ թեսթավորվում է։

Մանրամասները՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում