Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունը՝ օդային և ցամաքային սահմանների վերաբացման մասին (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օդային և ցամաքային սահմանների բացման խնդրին։

«Պարբերաբար այս թեման բարձրանում է, բայց պետք է արձանագրել, որ սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է, երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե միայն Հայաստանում է, որ այդպիսի իրավիճակ է, բայց այդպես չէ։ Այսօր ԱՊՀ երկրների միջև ընդհանրապես շրջանառությունը փակ է, և եթե ՌԴ-ի մասին խոսենք, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը»։ 

Այնուամենայնիվ՝ վարչապետը նշեց՝ համաճարակային իրավիճակը թույլ է տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնենք այդ հարցը և փորձենք հասկանալ՝ ինչպես և ինչ ժամանակացույցով ենք դուրս գալու այս իրավիճակից․

«Մենք արդեն նախաձեռնել ենք նման քննարկում ԵԱՏՄ շրջանակներում»։

Փաշինյանը նաև վստահեցրեց՝ մի քանի օրից գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ․

«Արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ցանկանա 14 օր կարանտինում մնալ, նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ, և բացասական պատասխանով մարդը կարող է կարանտին չպահել»։

Նմուշառումը կատարվելու է հենց օդանավակայանում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ այս պահին ՀՀ-ն որևէ այլ երկրի քաղաքացու առաջ սահմանված արգելք չունի։