Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կորոնավիրուսի բարելավման խախտման առաջին մեծ ռիսկը դպրոցների բացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վերջին 20 օրում մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր, սա ընդհանուր առմամբ բարելավում է, էականորեն նվազել է ակտիվ դեպքերի թիվը, այս պահին 3000-ից պակաս ակտիվ դեպքեր ունենք»։ Այս մասին կառավարության այսօրվա հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է։

Բարձր է նաև հայտնաբերման ցուցանիշը,-ընդգծեց վարչապետը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ բարելավման դինամիկան խախտելու ամենամեծ ռիսկը դպրոցների բացումն է

«Կայացվել են, որոշումներ որոնք միանշակ չեն ընդունվում, կա պահանջ, որ երեխաները դպրոցներում պետք է դիմակ կրեն։ Մենք պարտադրված ենք անել հնարավորը, որպեսզի թույլ չտանք վերադառնալ համաճարակային նոր ճգնաժամի»։

Փաշինյանի խոսքով՝ աներկբա է, որ համաճարակը էական սոցիալական և տնտեսական վնասներ է պատճառել, բայց շատ կարևոր է այդ վնասների չափի գնահատումը։

Վարչապետը նախ  բարձրացրեց հետևյալ հարցը․

«Կա՞ն արդյոք ցուցանիշներ, որոնք մեզ կօգնեն հասկանալ, թե ինչ իրավիճակի սոցիալական վատթարացում է տեղի ունեցել երկրում։ Ես կարծում եմ՝ ՀԴՄ-ներով առևտրի շրջանառության մասին տվյալը կարող է վկայել այդ մասին, որովհետև խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է, որը կոնկրետ գումար է»։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ 2020 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է 2,5 տոկոսով։

«Այս թիվը պետք է վկայի այն մասին, որ սոցիալական խնդիրներ կան, բայց դրանք սոցիալական կոլաբսի կամ ճգնաժամի չեն վերածվել»։

Վարչապետը հիշեցրեց, որ այստեղ չեն զբոսաշրջիկները, չեն աշխատում թատրոնները, կինոթատրոնները, տոմսերի վաճառք չի լինում, հարսանիքներին մասնակցողների թիվը սահմանափակ է, ՀԴՄ տրամադրելու կարգապահությունը համավարակի պայմաններում լավագույն վիճակում չէ, և այս ամենի ֆոնին ՀԴՄ շրջանառությունը նվազել է միան 2,5 տոկոսով։