Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն մերժեց Արայիկի Հարությունյանի պաշտոնանկման հարցը վարչապետին ուղարկելու ԼՀԿ-ի նախագիծը (տեսանյութ)

«35 կողմ», «84 դեմ» «0 ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանի իշխող մեծամասնությունն այսօր հրաժարվեց հաստատել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությանը անվստահություն հայտնելուն:

Մինչ քվեարկությունը՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ նախարարը չի՞ հրավիրվել ներկա լինելու այսօրվա քվերակությանը: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց, թե նախարարը կապ է հաստատել իր հետ, ինքն ասել է՝ գալու կարիք չկա հարցի ցանկացած լուծման դեպքում:

«Ցանկացած դեպքում այս սեպտեմբերյան օրերին նախարարին գործից կտրելը համարել եմ ոչ նպատակահարմար»:

Վարման կարգով ելույթ ունենալով՝ ԲՀԿ խմբակցութան պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց՝ ԲՀԿ-ն անհարիր է համարում Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթի ավարտական հատվածը, ինչպես նաև դրան հաջորդած գնահատականները.

«Մենք դրանք որակում ենք ոչ կոռեկտ և բարոյական սահմանները անցնող»:

Տոնոյանը շեշտեց՝ Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը չեն տեսնում և միանում են ԼՀԿ գործըներների հարցապնդմանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իր հերթին արձագանքելով Իվետա Տոնոյանի դիտարկումներին, ասաց.

«Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս պետք է առաջին հերթին գնահատական տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, ով ընդհանրապես որևէ բարեկրթության նորմ և սահման չի պահպանում՝ տարածելով սուտ և կեղծ տեղեկատվություն»: