Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գուցե Ծառուկյանը միանա իմ նախաձեռնությանը՝ տեսնենք 132 պատգամավորները կանցնե՞ն այդ թեստը․ «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր հիշեց՝ ինչպես անցած տարի իր նախագիծը չդրվեց շրջանառության։

«Անցած տարի օրենքի նախագիծ էի փորձում շրջանառության մեջ դնել, որով առաջարկում էի, որ Աժ պատգամավորները հոգեբանական ստուգում անցնեն։ Այդ ժամանակ շատ վատ արձագանքեցին ԲՀԿ-ական պատգամավորները, ես զարմացա, ասեցին, որ այդտեղ ազատ ընտրության խախտում կա։ Բայց քանի որ այսօր ԲՀԿ ղեկավարն է այդպիսի հայտարարություն արել երևի մեկ տարվա ընթացքում մի բան է փոխվել,- Աժ-ում ելույթի ժամանակ նշեց  նա՝ անդրադառնալով  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե  «ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: 

«Այն ժամանակ ես ասում էի, որ եթե Աժ-ի պատգամավորներն են ընտրում դատախազին, որը անցնում է այդ չափորոշիչներով, խելամիտ է, որ նախ իրենք անցնեն այդ թեստը։ Գուցե Գագիկ Ծառուկյանը միանա իմ նախաձեռնությանը և այն կյանքի կոչենք՝ հասկանալու այստեղ գտնվող 132 պատգամավորները կանցնեն այդ թեստը,  թե ոչ»,- շարունակեց  Քրիստինե Պողոսյանը։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի գրառումը վերաբերում էր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։