A
A
Ինչ խոստում է տվել վարչապետը ՌԴ մեկնող քաղաքացիներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները հացադուլ են անում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են կամ ցամաքային կամ օդային ճանապարհով թույլատրել երկու հարյուր քաղաքացիների մուտքը Ռուսաստան։
Քաղաքացիներին այսօր ընդունել է վարչապետը և խոստացել, որ հարցը կքննարկվի հոկտեմբերի 9-ին Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Նրանց համար թեև ողջունելի է, որ վարչապետն ընդունել է իրենց, սակայն շարունակելու են հացադուլը մինչև իրենց մեկնման հստակ ժամկետներ չնշվեն։
Իսկ մինչ այդ քաղաքացիներին օգնության ձեռք է մեկնում ռուսաստանաբնակ բարերարը, ով առաջարկում է աշխատանք և կացություն, մինչ խնդրի կարգավորումը։
Մանրամասները՝ տեսանյութում