Բարձրանում ենք միասին. ԱրարատԲանկը վերաբրենդավորվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմենագնաց մեքենաները շարժվում են Թեղենիս լեռան գագաթ,որտեղից երևում են համայն հայության կարևոր խորհրդանիշերը՝ Արագածի չորս գագաթները, Արա լեռը, Գեղամա լեռնաշղթան, Սևանա լիճն ու, իհարկե, Արարատը:
Այս` դեպի բարձունքներ բացվող խորհրդանշական տեսարանով միջավայրում «ԱրարատԲանկի» ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարում են՝ մեկնարկում է բանկի վերաբրենդավորման գործընթացը։
Այն ազդարարվում է դրոշի բարձրացումով․ ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանն ու Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը Բանկի թիմի և հյուրերի ներկայությամբ Թեղենիսի գագաթին բարձրացնում են բանկի նոր գույներով դրոշը՝ ի նշան միասին նոր բարձունքների նվաճման։
Բանկի պատմության նոր փուլն ազդարարված է։ «ԱրարատԲանկ»-ն այսօրվանից ներկայանալու է նոր գույներով, հայեցակարգային փոփոխություններով, նոր ռազմավարությամբ և մոտեցումներով՝ հավատարիմ մնալով իր վեհ և անփոփոխ ԱՐԱՐԱՏ անվանմանը,- հայտարարում է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։
« «Արարատ» անվանումը կրելով արդեն իսկ պարտավորվում ենք լինել արժանի կառույց՝ առաջնորդվել կարևոր արժեքներով և սկզբունքներով: Իսկ այսօր, արդեն ներկայացնելով վերաբրենդավորված ԱրարատԲանկը, մենք մի նոր պատասխանատվություն ենք ստանձնում,- շարունակում է նա,- Ժամանակակից ծառայությունների մատուցմամբ, առաջադեմ թվային տեխնոլոգիաների ու սպասարկման նոր մոտեցումների կիրառմամբ՝ մենք մարդակենտրոն բանկ դառնալու հայտ ենք ներկայացնում: Դեպի բարձունքներ գնալու ճանապարհին ստեղծելով նոր միջավայր և հաճախորդ-բանկ ջերմ հարաբերություններ՝ մենք վստահության ու պատասխանատվության որակապես նոր հիմք ենք դնում»:
«ԱրարատԲանկի» Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանն իր ելույթում նշում է , որ Բանկն իր զարգացման նոր տեսլականը մշակել է՝ հաշվի առնելով Ժամանակակից տեխնոլոգիաների ու արագ զարգացող թվային բանկինգի կարևորությունը, ինչն արտացոլվելու է կառույցի հետագա գործունեությունում.
«Ժամանակակից բանկը, շնորհիվ ֆինանսական գլոբալացման և նորարարական բանկային տեխնոլոգիաների, դարձել է հանրային կառույց, մտել յուրաքանչյուրիս կյանք. այսօր բանկն ինքնին սոցիալական պատասխանատվություն է: Մեր նոր տեսլականը հենց դրա շուրջ է կառուցված. բանկը պետք է լինի մարդակենտրոն և նպաստի մեր հանրության ու երկրի զարգացմանը, արձագանքի ժամանակակից մարտահրավերներին և փոփոխություններին: Մենք աշխարհասփյուռ, գլոբալ ազգ ենք, և հայկական բանկային համակարգը դա ևս պետք է արտացոլի՝ միավորի, աջակցի ու զարգացնի: Արարատն այն եզակի սիմվոլներից է, որ միավորում է ամբողջ հայությանը: Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու և մենք բարձրանալու ենք միասին»:
Գրիգոր Հովհաննիսյանն իր ելույթն ավարտում է Ուինսթոն Չերչիլի խոսքերով՝ Never ever ever ever ever ever give up («Երբեք, երբեք, երբեք, երբեք, երբեք չնահանջել»):
ԱրարատԲանկի վերաբրենդավորման միջոցառումների շարքը շարունակվեց Ծաղկաձորի «Արարատ ռեզորթ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: «Փոխվստահությունն ու պատասխանատվությունը՝ ժամանակակից բանկի հիմնարար արժեքներ» թեմայով Fishbowl ձևաչափի քննարկմանը ներկա էին ֆինանսական ոլորտի, միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ և «ԱրարատԲանկ»ի թիմը:
Fishbowl-ի ընթացքում «ԱրարատԲանկի» գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը նշեց, որ բանկի նոր բրենդային հայեցակարգի հիմքում գլխավոր սիմվոլը բարձունքն է ու դրա խորհուրդը, որը ներկայացված է ինչպես վիզուալ, այնպես էլ «Բարձրանում ենք միասին» կարգախոսում:
«Բարձրանում ենք միասին» գաղափարախոսությունը բանկ-հաճախորդ, բանկ-աշխատակից, բանկ-պետություն և բանկ-գործընկեր վստահելի ու ամուր փոխհարաբերությունների հիմքն է, այն միայն կարգախոս չէ, այլև փիլիսոփայություն, կենսաոճ ու մտածելակերպ:
«Նոր ժամանակի մարտահրավերներից մեկը բանկերի և հաճախորդների միջև կայուն ու վստահելի փոխհարաբերություններ կառուցելն է: Այդ իսկ պատճառով «Բարձրանում ենք միասին գաղափարախոսության «միասին»-ի կոնցեպտը մենք ներդնում ենք բոլոր տեսակի հարաբերություններում, որոնք հիմնված են փոխվստահության վրա: Սա կարևոր սկզբունք և արժեք է ինչպես կյանքում, այնպես էլ աշխատանքում: Մեզ համար առաջնային արժեք է մեր մեծ ընտանիքը՝ թիմը: Մեր թիմում գնահատված ու կարևոր է յուրաքանչուրը, որովհետև գիտակցում ենք, որ բարձրանալ հնարավոր է միմյանց ձեռք մեկնելով: Միասնության օղակում մեծ նշանակություն ունեն նաև մեր գործընկերները, ովքեր կամա-ակամա դառնում են մեր բարձունքի ճանապարհի ուղեկիցները: Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մենք ավելի ուժեղ ենք դառնում և ամեն քայլը դնում ավելի հստակ ու հաստատուն: Մեր միասնությունը բանկ-պետություն, երկիր և տնտեսություն օղակն է ամբողջացնում, որովհետև բանկերը պետության զարգացումն ապահովող ամուր հիմնասյուներից են: Բարձրանալով՝ մեզ հետ միասին տանում ենք նաև բանկի հետ առնչվող այս բոլոր կառույցներն ու համակարգերը»,-հավելեց Մհեր Անանյանը:
ԱրարատԲանկի Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը հավելեց, որ Ֆինանսական սեկտորի առողջությունը նպաստում է մեզանից յուրաքանչյուրի զարգացմանը, ամենահավակնոտ բիզնես գաղափարների, ընտանիքի ծրագրերի իրականացմանը:
«Ամեն ինչ սկսվում է գաղափարից և յուրաքանչյուր գաղափարի իրականացման հաջողության գաղտնիքը think big-ն է: Մենք չպետք է մտածենք փոքր բաների մասին: Մենք լայն և համաշխարհային ցանց ունեցող ազգ ենք, ուստի ԱրարատԲանկը նպատակ ունի ժամանակի ընթացքում դառնալ համահայկական ծրագրերի օժանդակող, գործընկեր կազմակերպություն և համայն հայության գաղափարների իրականացմանն աջակցող կառույց»:
Գրիգոր Հովհաննիսյանը ընդգծեց՝ իրենց գաղափարախոսության հիմքում մարդակենտրոն աշխատելաոճն է. «Դա նշանակում է, որ մեր բանկը դառնալու է մի հաստատություն, որն ակտիվ ներդնելու է նորագույն տեխնոլոգիաներ և հետևելու է գլոբալ տենդենցներին: Իսկ դրանք էկոարդյունավետ ֆինանսական լուծումներն են, որոնց հիմքում էկո-պատասխանատվությունն է: Այս համատեքստում ավանդական բանկը դառնում է green bank, որի գործունեության կենտրոնում մարդն ու մոլորակն են»:
Fishbowl քննարկումն ամփոփվեց Արարատ բանկի խորհրդի անդամ, Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանի ելույթով, ով ավելի մանրամասն ներկայացրեց ԱրարատԲանկի վերաբրենդավորման հայեցակարգն ու վիզուալ փոփոխությունները.
«ԱրարատԲանկի բրենդային նոր հայեցակարգը մշակել ենք գիտակցելով արագ տեղի ունեցող փոխակերպումները, արդի մարտահրավերներն ու պահանջները և դրանով հիմք ենք դրել բանկային նոր մշակույթի, սահմանել փոխվստահության նոր հայեցակարգ: Մենք հաճախ ենք ունենում հրաշալի գաղափարներ, բայց չենք կարողանում կամ համարձակություն չենք ունենում դրանք կյանքի կոչել և «շոշափելի» դարձնել: Արարատը յուրաքանչյուրիս համար մեր գաղափարներն ու երազանքներն իրականացնելու, անհնարինը հնարավոր դարձնելու խորհուրդն է: Իսկ ինչ վերաբերում է վիզուալիզացիային՝ մինիմալիստական ոճով մշակված Բանկի նոր լոգոտիպը խորհրդանշում է Արարատ լեռը, որը պատկերված է վեր բարձրացող երկու սյունաձև սիմվոլով: Որպես բրենդային նոր գույներ ընտրել ենք սևն ու դեղինը. սևը հաղորդում է հավասարակշռություն և խստություն, իսկ դեղինը խորհրդանշում է լույս, թեթևություն, շարժում ու դինամիկա»:
Միջոցառման ավարտին առաջին անգամ ներկայացվեց «ԱրարատԲանկի» իմիջային նոր հոլովակն ու ամբողջական կարգախոսը. «Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու: Բարձրանում ենք միասին»: