Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caսսսսսսսսpture
A A
Մարզեր

Շիրակցի պահեստազորայինները մեկնեցին զորամասեր (տեսանյութ)

 

Շիրակի մարզի տարբեր համայնքներից կամավորագրվում ու ներկայանում են բոլոր նրանք, ովքեր զանգ են ստացել զինված ուժերի կողմից: Տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ գիտակցում են՝ հայրենիքի ու հայ զինվորի համար կարեւոր է յուրաքանչյուրի աջակցությունը: Պահեստազորայինների խումբը պատրստակամ ու անկոտրում ոգով շարժվեց դեպի զորամասեր:

 

--------------

Առողջապահության նախարարությունը արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ արեց կամավոր դոնորության: Ֆիզիկապես առողջ, 18-65 տարեկան բոլոր քաղաքացիները, տղաների դեպքում 65 կգ-ից սկսած, իսկ աղջիկների պարագայում՝ 53-ից ոչ պակաս: Միայն այս տվյալներն ունեցողները կարող են դիմել արյան բանկ ու դառնալ դոնոր: Գյումրու «Արյան բանկ»-ում այսօր վաղ առավոտից չի դադարել դոնորների այցը: Նշենք, որ դիմողները միայն արական սեռի ներկայացուցիչներ չեն եղել: