A
A
«Աղետը մենակ չի գալիս». քարկոփեցի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔարկոփեցի Գագիկի գետափնյա կանաչ դրախտավայրի տեղում՝ հիմա միայն մոխրագույն քարեր են:Հարյուրավոր տոննաների ավազ ու քար է բերել Դեբեդը՝ քշել-տանելով բնակավայրի թերեւս ամենամեծ այգին, գրում է Անկյուն+3-ը։
« Ջրհեղեղին կորցրել ենք 8000 մետր հողամաս, ամեն ինչը մեջը, բասեյինով »,-ասում էԳագիկ Սիրադեղյանը:
40 տարի Սիրադեղյաններն այստեղ՝ գետաբերանին իրենց տնտեսությունն էին հիմնել, երկու գոմ կառուցել, որոնցից մեկը՝ խելացի. խոզաբուծության համար: Կիսաքանդ է, մնացել է միայն մի անասնագոմը, իսկ հեղեղը քշեր տարել է 16 խոզ: Ջրհեղեղից հետո գյուղի մյուս ծայրին Գագիկը կենդանի էր գտել միայն մեկին; Ջրհեղեղից փրկված կենդանին ոչ միայն ապրել է ,այլ նաեւ արդեն մայրացել: Հենց նրա ու գոճիների համար Սիրադեղյանները ստիպված են եղել վերականգնել կիսաքանդ գոմը: