Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր  սահման
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Կանադայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Մեծ Բրիտանիայի ու Կանադայի արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, փոխանցում է ТАСС-ը։

Նրանց հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան ու Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են ԼՂ հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններով։

«Բնակավայրերի գնդակոծությունների ու խաղաղ բնակչության շարքում զոհերի մասին լուրերը  անհանգստություն են առաջացնում։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել հրադադարի համաձայնագրին ու պաշտպանել քաղաքացիական բնակավայրերը»:

Հայտարարության մեջ նախարարները նշել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծումը պետք է հիմնված լինի խաղաղության վրա ու իր մեջ ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բանակցային կարգավորումը։

Նրանք իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: