A
A
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը հավաք կանցկացնի «Անի Գրանդ» հյուրանոցում
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի «Շիրակի» 6 ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Նազարյանը, Արսեն Սադոյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Լյովա Մրյանը, Պետրոս Աֆաջանյանը և Էրիկ Վարդանյանը, հրավիրվել են Հայաստանի Մ-21 հավաքական: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:
Նրանք հավաքականի կազմում հոկտեմբերի 5-11-ը Երևանի «Անի Գրանդ» հյուրանոցում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի: Ապա մեր թիմը չորս օրով կմեկնի Լեհաստան, որի ընթացքում կանցկացնի 2021թ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Շվեդիայի Մ-21 հավաքականի հետ արտագնա հանդիպումը: Այդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին, Լյուբլինում: