A
A
Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Կարեն Գրիգորյանին ազատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։