Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+juve
A A
Սպորտ

«Յուվենթուսի» երկու աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով. թիմը կարանտինում է

Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» երկու աշխատակիցների կորոնավիրուսի վերջին թեստը դրական արդյունք է տվել: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

«Վարակվածները ոչ թիմի ֆուտբոլիստ են, մարզիչ կամ բժիշկ: Սակայն նոր կանոնակարգով ամբողջ թիմը պետք է անցնի պարտադիր կարանտին: Դա նշանակում է, որ բոլոր բացասական թեստ ունեցողները կարող են մարզվել և մասնակցել խաղերին, սակայն չպետք է շփում ունենան արտաքին աշխարհի հետ: Բոլորն այժմ գտնվում են բժիշկների անմիջական հսկողության տակ», - նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Հավելենք, որ «Յուվենթուսն» իր առաջիկա խաղն պետք  անցկացնի հոկտեմբերի 3-ին, «Նապոլիի» հետ: