Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» առաջին հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Հռոմի «Ռոման» Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասնելով «Ուդինեզեի» նկատմամբ, առաջին հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում: Միակ գոլը խաղի 55-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Պեդրոն: «Ռոմայում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց առաջին րոպեից, սակայն երկրորդ կեսում փոխարինվեց:

Այդ հաղթանակից հետո հռոմեական ակումբն վաստակեց 4 միավոր և 16-րդ տեղից բարձրացավ 8-րդ հորիզոնական: Հաջորդ տուրի հանդիպումը թիմը կանցկացնի հոկտեմբերի 18-ին, «Բենևետոյի» հետ: