Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բավարար ապացույցի դեպքում Ռուսաստանը ավելի գործուն կմիջամտի պատերազմին․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Այն, որ Արցախի նախագահը հայտարարեց, թե մենք ունենք աշխարհի ամենապրոֆեսիոնալ բանակը, շատ մոտ է ճշմարտությանը։ Այս համոզմանն է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․

«Ահաբեկիչների դեմ պայքարում հայ զինվորը բացառիկ հերոսություն է ցուցաբերում, նույնիսկ սիրիացի վարձկանները բարոյազրկվել են՝ տեսնելով այսպիսի պատերազմ»,-ընդգծում է նա։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ադրբեջանը տևական ժամանակ հրետակոծում է խաղաղ բնակավայրերը, Բագրատյանն ասում է․

«Ադրբեջանը պաշտոնապես կորցրել է իր զինուժի 43 տոկոսը, չի կարողացել իրականացնել այն գործողությունները, որոնք նախատեսել էին, և Թուրքիայի օրհնությամբ որոշել էին, որ պետք է կարճ ժամանակում ներթափանցեին Արցախի տարածք։ Չստանալով համապատասխան հնարավորություն՝ Ադրբեջանը հիմնավորելու համար իր գործողությունները սկսեց ռմբահարել մեր խաղաղ բնակչությանը»։

Պատգամավորը համոզմունք ունի, որ Ադրբեջանը գնում է քաղաքակրթության ոչնչացման ճանապարհով, սպասում է, որ այսուհետ միջազգային հանրությունը այս ամենին առավել կոշտ կարձագանքի․

«Ադրբեջանը վաղուց պատերազմը տանուլ է տվել, բայց Թուրքիայի ճնշմամբ սկսել է ռմբահարել խաղաղ բնակչությանը, սա աններելի է և պատերազմական հանցագործություն է և կստանա արժանի պատասխան»։

Պատգամավորի գնահատմամբ՝ այս պատերազմիում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ  բավարար ապացույցի դեպքում Ռուսաստանը ավելի գործուն կմիջամտի պատերազմին։