Բացել լրահոսը Փակել լրահոսը
120996617_3633972929999293_104740264339380422_n
A A
Պաշտոնական

Կաթողիկոսն այցելել է ԲԿ՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց թվում նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։
 
Նորին Սրբությունը զրուցել է յուրաքանչյուր զինվորի հետ և փոխանցել շուտափույթ ապաքինման իր մաղթանքները։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից: