A
A
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Ղարաբաղում մարդասիրական հրադադարը
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Թվիթերի իր էջում գրառում է արել՝ ողջունելով Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը՝ Մոսկվայում բանակցություններից հետո:
«Մեզ կայունություն է պետք և՛ տեղում, և՛ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացում: Այս համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար»,- ասված է հայտարարությունում: