Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրդեհ է բռնկվել «Արկոլադ» ՓԲԸ-ի տարածքում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենց փողոցի թիվ 17 հասցեում գտնվող քաղցրավենիքների արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծարենց փողոցի թիվ 17/5 հասցեում գտնվող «Արկոլադ» ՓԲԸ-ի տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:04-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել են նախամուտքի մոտ գտնվող էլեկտրական վահանակի 20 անջատիչ, 2 գմ մալուխ, առաստաղի և հարակից պատի երեսպատումը (մոտ 3 քմ)։