Բացել լրահոսը Փակել լրահոսը
120260928_3297630656991628_1818875497847587026_n
A A
Պաշտոնական

Անգամ պատերազմում հումանիզմով ենք հաղթում. պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Լրատվականներում կարդացի, որ հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն:

Կրկնվում եմ, բայց մեր արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գրավականներից մեկը եղել է հենց ռազմագերիների հետ վարվելաձևը, որը տեղավորվել է հումանիզմի և մնացած կոնվենցիաների տիրույթում:
 
Ավելի պարզ, ադրբեջանցին իմանալով իր հաձնվելուց հետո հետագա ճակատագիրը, նախընտրել է գերի ընկնել, քան կռվել, իսկ մեր տղաները միշտ նախընտրել են նռնակով պայթեցնել իրանց և թշնամուն համատեղ, քան հանձնվել:
Ռոբերտ Աբաջյանը և մյուսները վկա...
 
Հ.Գ. անգամ պատերազմում հումանիզմով ենք հաղթում»: