Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

ՀՀ Պրեմիեր Լիգա.  «Արարատը» հաղթեց «Գանձասար-Կապանին» և հավասարվեց առաջատարին (տեսանյութ)

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի VBET Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի երկու հանդիպում:

«Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին» և գոլազուրկ ոչ-ոքի խաղաց՝ 0:0: Երևանի «Արարատն» իր հարկի տակ մրցեց «Գանձասար-Կապանի» հետ: Հանդիպման 90+3-րդ րոպեին Էդգար Մալաքյանի խփած գոլի շնորհիվ արարատցիները 2:1 հաշվով հաղթանակ տարան:

Այդ հաջողությունից հետո «Արարատը» վաստակեց 9 միավոր և հավասարվեց առաջնության միանձյա առաջատար «Վանին», իսկ «Գանձասար-Կապանը» նահանջեց 9-րդ հորիզոնական, քանի որ «Փյունիկը» մեկ միավորով առաջ անցավ իրենից: «Ալաշկերտը» վաստակեց 8 միավոր և  բարձրացան 3-րդ տեղ:

Տուրի վերջին հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 19-ին: Աղյուսակի 5-րդ հորիզոնականում գտնվող Երևանի «Ուրարտուն» իր հարկի տակ կընդունի «Վանին»: