Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ապառաժ
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

Արցախի  Ազգային Ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշել է, որ ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը ներկայացվել են պատերազմական դրության հետ կապված մտահոգությունները, քննարկվել Արցախին պարտադրված պատերազմում ԱՀ և ՀՀ անելիքները՝ իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու համար:

Քննարկվել են նաև այս ուղղությամբ ՀՀ՝ ուժային կենտրոնների հետ հարաբերությունների հեռանկարները: